
Տունը ... վերափոխվեց ռեստորանիՉարենցի 28 ռեստորանը բացեց իր դռները 2008-ի ամռանը։ Ռեստորանը հաստատվեց երկհարկանի հին տան մեջ, որտեղ կարող են միաժամանակ սպասարկվել մինչեւ 90 հյուր: Շինությունը պահպանեց իր սկզբնական տեսքը՝ չոչնչացվեցին ու չխաթարվեցին նրա էությունն ու գողտրիկ միջավայրը: Տարիների ընթացքում, բազմաթիվ հյուրեր են մեզ պատմություններ պատմել, թե ինչպես էին նրանք այցելել նախկին տունը՝ որտեղ գալիս էին ռուսաց լեզվի անհատական պարապմունքների ու հիացմունքով ասում, որ ուրախ են, որ ոչինչ չի քանդվել ու չի ձևափոխվել։ Վերջին 8 տարիների ընթացքում, Չարենցի 28-ը պահպանել է իր հավատարիմ հյուրերին,որոնք շատ տարբեր ասպարեզներից են ,որոնց թվում են հայտնի արտիստներ, քաղաքական դեմքեր և այլք: |
Ի՞նչ ենք պատրաստումՄեր ճաշացանկը զարգացել և մեծացել է տարիների ընթացքում, և հիմա մի հետաքրքիր ամբողջություն է, որտեղ տեղ են գտել աշխարհի խոհանոցների լավագույն անունները: Մեր խոհանոցը միայն օգտագործում է ամենաթարմ արտադրանքը և մսամթերքը, այդ թվում `բազմաթիվ համեմունքներ և այլ բաղադրիչներ, որոնք բերված են տարբեր երկրներից: Մենք ունենք կերակուրների ընտրանի՝աղցաններ, ապուրներ, խորտիկներ և հիմնական ուտեստներ, որոնք հայտնի են միջերկրածովյան խոհանոցում, թաիլանդական, հնդկական և մեքսիկական խոհանոցներում։Եվ իհարկե հայկական ճաշատեսակները ինչպիսիք են Մանթին, Իչն ու մածնապուրով քուֆթան: |
Խմբային ընթրիքներ և տոնակատարություններԵրկու հարկով, բաց պատշգամբով և առջևի բակով, Չարենցի 28-ը դարձել է սովորական վայր բազմաթիվ մասնավոր հավաքույթների, այդ թվում `ծննդյան եւ նշանադրությունների համար, խմբային ընթրիքների, տուրիստական խմբերի և այլնի համար: Մեզ հետ կապվելու և տեղեկությունների համար զանգահարել:
|
|
Էլ-փոստ: [email protected]
|